Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Եթե հարցին լուծում չտվեցին, չորեքշաբթի շարժվում ենք Բագրատաշեն». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներ

21:25, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Եթե հարցին լուծում չտվեցին, չորեքշաբթի շարժվում ենք Բագրատաշեն». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներ

Րոպեներ առաջ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ավարտեցին իրենց քննարկումն իշխանական խմբակցության պատգամավորների հետ: Նրանք հայտնեցին, որ պատգամավորներն իրենց ոչ մի հստակ պատասխան չեն տվել:

«Ոչ մի հստակ պատասխան չտվեցին: Ասացին՝ բանակցությունները գնում ա, որ սահմանները բացվեն ու ձեր հարցերը լուծվեն»,- ասացին քննարկմանը մասնակցած ակցիայի մասնակիցները:

Քաղաքացիները հայտնեցին, որ պատգամավորները խոստացել են, որ իրենց հարցը կբարձրացվի գալիք չորեքշաբթի նախատեսվող նիստին, որին ներկա են լինելու նաև կառավարության անդամները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը:

«Եթե էս հարցի լուծումը չտվեցին, շարժվում ենք Բագրատաշեն»,- ասացին ցուցարարները:

| | |
1939 | 2
Facebook
COMMENT.am