Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Արհամարհական վերաբերմունք է». ցուցարարները մտան ՔՊ գրասենյակ

20:50, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Արհամարհական վերաբերմունք է». ցուցարարները մտան ՔՊ գրասենյակ

Արդեն մի քանի ժամ է՝ ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկող ցուցարարները ակցիա են իրականացնում ՔՊ գրասենյակի մոտ: Քիչ առաջ նրանք մտան ՔՊ գրասենյակի շենք՝ ճշտելու համար, թե երբ կավարտվի «Իմ քայլը» խմբակցության նիստը։

Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ իրենց հստակ չասացին, թե երբ կավարտվի նիստը. «Արհամարհական վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ։ Իրենք լավ էլ գիտեն, թե երբ է ավարտվելու, մեզ հստակ չեն ասում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:
     Այնուհետև Ռուսաստան մեկնել ցանկացող ցուցարարներին հայտնեցին, որ պատգամավորները պատրաստ են իրենց լսել՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության:

Այժմ իշխանական պատգամավորները և ցուցարարները քննարկում են վերջինների պահանջը և խնդիրները: Լրագրողներին չթույլատրվեց ներկա լինել քննարկմանը:

| | |
3465 | 0
Facebook