Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Վերաբացվելու են դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող կանոնավոր թռիչքները

19:35, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Վերաբացվելու են դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող կանոնավոր թռիչքները

Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից (Երևանի ժամանակով) վերաբացվելու են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող կանոնավոր թռիչքները:
     Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից:
     Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի: Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը:
     Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines
     Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
     Հարգանքով,
     ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

| | |
11115 | 0
Facebook
COMMENT.am