Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Իմ քայլի» նիստին զուգահեռ ընթանում է բողոքի ակցիա

18:15, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Իմ քայլի» նիստին զուգահեռ ընթանում է բողոքի ակցիա

Սայաթ Նովա փողոցում, որտեղ տեղակայված է ՔՊ գրասենյակը, և որտեղ այժմ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում, տեղի է ունենում Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիան:

«Ճիշտն ասած, մենք մեր ակցիան կառավարության դիմաց էինք անում ու պատահաբար իմացանք, որ այստեղ նիստ է: Հիմա կփորձենք ստեղից ինչ-որ պատասխաններ ստանալ մեր խնդրի համար, որովհետև տասնյակ օր է՝ մենք կառավարության դիմաց ակցիաներ ենք անում, երթ ենք անում, գնում ենք պարոն Փաշինյանի դաչա, էնտեղ նստացույց ենք անում, ոնց տեսնում ենք՝ ոչ մի պատասխան չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Արթուր Ոսկանյանը:

Նա հայտնեց, որ իրենք կմնան տարածքում մինչև «Իմ քայլի» նիստի ավարտը:

«Իմ քայլի» նիստին զուգահեռ ընթանում է բողոքի ակցիա
| | |
1829 | 0
Facebook