Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Կքննարկենք նաև Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու հարցը». Արթուր Հովհաննիսյան

17:45, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Կքննարկենք նաև Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու հարցը». Արթուր Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ խմբակցության՝ այսօրվա նիստում կքննարկեն նաև Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատից հրաժարավելու հարցը:

«Մանդատը վայր դնելը մեզ համար անակնկալ էր և կարծում եմ, որ տրամաբանական է, որ անակնկալները կքննարկվեն խմբակցության նիստում»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով քննադատություններին, թե իշխող ուժի ներսում կան անհամաձայնություններ և իշխանության վարած քաղաքականութունը տապալված է, իմքայլական պատգամավորն ասաց. ««Իմ քայլը» խմբակցությունում, այո՛, կան պատգամավորներ, որոնք այս կամ այն որոշումների հետ ունեն անհամաձանություն, լրացում կամ այլ առաջարկներ, սակայն դա չի նշանակում, որ ոլորտը տապալված է»:

| | |
1492 | 0
Facebook