Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Եթե բանակից թռել ես, բանակի ինչի՞ն ես պետք». Վահագն Թևոսյան

15:40, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Եթե բանակից թռել ես, բանակի ինչի՞ն ես պետք». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակում ծառայելը պիտի պատիվ լինի: Առնվազն՝ սկզբնական շրջանում, համարվի: Այս ընկալման արմատավորմամբ նաև հնարավոր կլինի օրինակելի բանակ զարգացնել: Ինչ-որ մի պահից բաշիբուզուկը պիտի ջանա ու չկարողանա բանակ ընկնել, ու հանրությունը պիտի հասկանա, որ բանակ չընկած մարդը, եթե գիտությամբ չի զբաղվել, եթե հիվանդ չի եղել, եթե օրենքը հնարավորություն չի տվել, եթե ուզել ա, ու չի ստացվել, այլ ուղղակի թռել ա, այլ կերպ ասած՝ էդ պատվին իրեն արժանանալուց զրկած մարդն ուղղակի բաշիբուզուկ ա կամ վախկոտ: Միայն այդ ժամանակ բանակից թռնելը կդառնա զարմանալի ու անտրամաբանական: Իսկ եթե բանակից թռել ես (ո՛չ թե օրենքով ազատվել ես, ո՛չ թե հանգամանքների բերումով ուշացել ես կամ հեռու ես եղել, այլ հենց թռել ես), բանակի ինչի՞ն ես պետք»:

| | |
2822 | 0
Facebook