Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

Անի Սամսոնյանը պարզաբանում է պահանջում Արսեն Թորոսյանից

14:35, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Անի Սամսոնյանը պարզաբանում է պահանջում Արսեն Թորոսյանից

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես մամուլից հայտնի է, Գյումրու թիվ 29 դպրոցի 65 աշխատակից թեստավորվել են և 8-ի մոտ ստացվել է COVID 19-ի դրական պատասխան: Աշխատակիցներից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։ Սակայն, աշխատակիցներին տեղեկացրել են, որ պարետատունը հիմք է ընդունում առաջին թեստի պատասխանը, և նրանք ստիպված են ինքնամեկուսանալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզաբանում եմ պահանջել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

| | |
2501 | 1
Facebook