ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետարանին մի հարց տամ էլի՝ առանց քաղաքական ենթատեքստի ու ետին մտքի: Ինչ-որ բան մտածո՞ւմ եք անել քաղաքի մայթեզրերը, իսկ երբեմն մայթերը զավթած հազարավոր «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» մեքենաներից ազատելու համար: Մեքենաների ահագնացող քանակի ու խայտառակ հանրային տրանսպորտի պայմաններում մեքենաների կայանման պրոբլեմը քաղաքի հիմնախնդիրներից մեկն է: Ստորգետնյա կայանատեղերի ողջ հզորությունը երևի մի քանի հարյուր մեքենա է, հույսներս միայն մայթեզրերն են, որոնք զավթված են անհամար ծախու մեքենաներով»: