Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«34 տարվա համայնքապետին՝ հանցագործությունները վրեն, ամնիստիայով արդարացված, ինչի՞ է պեչատ տվել». եղեգնուտցի

13:05, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«34 տարվա համայնքապետին՝ հանցագործությունները վրեն, ամնիստիայով արդարացված, ինչի՞ է պեչատ տվել». եղեգնուտցի

Կառավարության դիմաց շարունակվում է եղեգնուտցիների բողոքի ակցիան՝ ընդդեմ նախկին համայնքապետի: Գյուղացիները մեղադրում են Արմավիրի մարզպետին նրան սատարելու մեջ: «ՀՀԿ-ական, 34 տարվա համայնքապետին՝ մի շարք քրեական հանցագործությունները վրեն, ամնիստիայով արդարացված մարդուն, որ դատարանը մերժել ա, խի՞ ես թուղթ տվել, որ նա գնա պեչատ հանի»,- այս մասին Արմավիրի մարզպետի հասցեին ասաց գյուղացիներից մեկը:

«Խի՞ ես կասեցնում քո դրած հեղափոխական տղերքի տեղակալի գործունեությունը, խի՞ ես խանգարում մեր գյուղի առօրյա ընթացքը, օդերը փակել ես, սաղին կոխել ես տուպիկ, ստեղ էլ եսիմ ինչեր ես կարում ասես»,- զայրացավ բնակիչը:

Լրագրողների դիտարկմանը, թե փաստորեն մարզպետի հետ նույնպես խնդիր ունեն, բնակիչը հերքեց.

«Մենք խնդիր չունենք, մարզպետն ինքն իրեն, անկախ մեզնից խնդիր ա ունենում մեզ հետ»: Նրանց պնդմամբ մարզպետն իշխանությանը համոզել է, որ նախկին համայնքապետն օրենքով վերադառնալու իրավունք ունի:

«Մենք ուզում ենք հանդիպենք վարչապետի հետ, ճիշտը ներկայացնենք, որ իմանա՝ ինչ ա կատարվում... իրա նշանակած մարդիկ խաբում են իրան»,- ասաց բնակիչը:

| | |
1651 | 0
Facebook