Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

Շրջանառության մեջ է դրվել չծառայած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին առնչվող օրինագծերի փաթեթ

13:10, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Շրջանառության մեջ է դրվել չծառայած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին առնչվող օրինագծերի փաթեթ

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»։

| | |
2936 | 2
Facebook