Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ես էսօր ոչ թե անձնական, իմ շահի համար, անձնական էսօր նայելով պետության». Գ. Ծառուկյան

12:30, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Ես էսօր ոչ թե անձնական, իմ շահի համար, անձնական էսօր նայելով պետության». Գ. Ծառուկյան

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում դիմելով հանդիպմանը հետևող ոստիկաններին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Վախի մթնոլորտ սարքելով, ամբողջ ճանապարհները փակ, մարդկանց անձնագիր ստուգելով... Ես եկել եմ հանդիպեմ իմ կուսակիցների, ժողովրդի հետ, որ ինչով կարամ օգտակար լինեմ, օրինակ ծառայեմ: Էսօր բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց, ի՞նչ եք արել: Ես ձեր տեղն ուղղակի ամաչում եմ. պլանա դրած. օրական 300 հատ գրեք, հա՛ գրեք, բայց խեղճ ժողովուրդն էսօր 30 հազար թոշակ ա ստանում, 10 հազար տուգանք գրե՞ք»: Շարունակելով օրեցօր ավելացող բողոքի ալիքի թեման, Ծառուկյանն ասաց. «Ես էսօր ոչ թե անձնական, իմ շահի համար, անձնական էսօր նայելով պետության, ժողովրդին, և իմ երեխաների ապագայի համար, իմ ժողովուրդը պետք է լավ զգա, որ լիարժեք իմ երեխան նույնպես իրեն լավ զգա... Էսօր ի՞նչ ա արվել, ո՞ւմ ա օգնվել»:

| | |
9300 | 2
Facebook
COMMENT.am