Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Թռչկանում ամեն թփի ու ծառի մոտ աղբ է շաղ տված». Թամար Գալստյան

01:05, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
«Թռչկանում ամեն թփի ու ծառի մոտ աղբ է շաղ տված». Թամար Գալստյան

Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարիներ առաջ մի խումբ լավ մարդկանց շնորհիվ Թռչկանը փրկվեց հերթական հիդրոկայանը դառնալուց: Ջրվեժի ջուրը շրմփալով թափվում է 22 մետրից ու Չիչխան գետով հոսում` ջրելով ու սնուցելով կիրճի չքնաղ բուսականությունը:

Ինչ-որ պահից սկսած քեֆչիները (պայմանականորեն էսպես անվանենք բնության մեջ միայն ուտել-խմելու, աղմուկ անելու ու կեղտոտելու համար գնացողներին) էլ չթողելով մաքուր-կանաչ տեղեր մայրուղիների ու այլ ուղիների մոտերքում, ճանապարհվեցին Թռչկան:

Ի՞նչ է բացվում այսօր ջրվեժ հասնողի առաջ: Բնության անասելի գեղեցկություն, քար ու ջուր, տարերք, հազար ու մի բույսեր ու միջատներ ու ... անծայրածիր աղբանոց: Ամեն թփի ու ծառի մոտ աղբ է շաղ տված, ջրի մեջ աղբ է, ջրի կողքերը կլկլոց միացրած խմբեր են, ու մեքենաներ, որ համառորեն ձգտում են քշել-հասնել մինչև գետը:

Իսկ վերևում ինչ-որ շինարարություն է: Պարզվեց՝ զուգարան են սարքում: Ոչ թե կամրջակ՝ գետն անցնելու համար, ոչ թե աղբի համար հատուկ տարածք, որը ժամանակ առ ժամանակ պիտի մաքրվի, այլ զուգարան՝ հենց ջրվեժի վերևում: Քարե մի հիմնավոր կառույց, որի սանհանգույցը, հավանաբար, կողքի առվակը պիտի լինի:

Հարգելի ու սիրելի պատասխանատուներ, որևէ մեկը տեղյա՞կ է այդ կառույցից: Ո՞վ է մաքրելու այդ զուգարանը: Ո՞վ է հետևելու հիգիենային: Հույս չունենաք, որ մարդկային այդ ենթատեսակը, որն իր աղբը շպրտում է բնության ամենասիրուն վայրերում, պիտի իր հետևից մաքրի զուգարանում: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ճանճանոցի է վերածվելու ու ինչ «բուրմունք» է տարածելու այդ զուգարանը:

Ու բավական է մի քարե կառույց, ու շուրջը շուտով կվերածվի այլ կառույցների հրապարակի:

Ահա, այսպիսի մի տխուր պատմություն մեր հայրենիքի ամենասիրուն վայրերի մասին»:

«Ի՞նչ է բացվում այսօր ջրվեժ հասնողի առաջ». Թամար Գալստյան

| | |
1847 | 0
Facebook