Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում հյուրանոցի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

11:40, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Չինաստանում հյուրանոցի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

Չինաստանի Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի հյուրանոցի մոտ պայթյուն է տեղի ունեցել. վնասվել է շենքի առաջին հարկը։

Արտակարգ պատահարի մասին տեղեկատվությունն ստացվել է սեպտեմբերի 11-ին՝ Պեկինի ժամանակով առավոտյան ժամը 9-ին։

Երեք մարդ է վիրավորվել: Միջադեպի պատճառը պարզվում է, հայտնել է CGTN հեռուստաալիքը։

Փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել տուժածներին։

Այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել նաև Հորդանանի Էզ Զարքա քաղաքի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստում։

5179 | 0
Facebook