Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Բացօթյա համերգ՝ Կամերային երաժշտության տան այգում

18:50, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Բացօթյա համերգ՝ Կամերային երաժշտության տան այգում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կտրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021թթ․ համերգաշրջանի մեկնարկը։ Բացօթյա համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները։ Ի դեպ, Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին կմիանա երիտասարդ ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։

Օվսաննան առաջին անգամ չէ ելույթ ունենում ՀՊԿՆ-ի հետ։ 2020թ-ի ամռանը «ՕՊՈՒՍ 5» միջազգային փառատոնի շրջանակում ջութակահարուհին Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ համատեղ կատարել է Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը (3-րդ ջութակ):

| | |
831 | 0
Facebook