Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«10 օր է՝ խնդիրը ներկայացրել եմ Կառավարությանը. ոչ մի արձագանք». Սրբուհի Գրիգորյան

11:35, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«10 օր է՝ խնդիրը ներկայացրել եմ Կառավարությանը. ոչ մի արձագանք». Սրբուհի Գրիգորյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանն ու Ստեփան Ստեփանյանը երեկ այցելել են Դաստակերտում տատի խնամքին մնացած անչափահաս 5 երեխաներին։
     «Պետք է ասեմ, որ շուրջ 10 օր է խնդիրը՝ որպես պատգամավոր գրավոր բարձրացրել եմ կառավարություն։ Մինչ այժմ ոչ մի արձագանք։ Անգամ գրավոր պատասխան չեմ ստացել»,- գրել է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ
     երեխաները սննդի, հագուստի և դպրոցական իրերի կարիք ունեին։
     «Ամենափոքրիկը, որն առողջական լուրջ խնդիրներ ունի, Սիսիանի ԲԿ-ի ուշադրության կենտրոնում է։ Անհրաժեշտ բոլոր բուժումներն արվում են։ Ավելին՝ ԲԿ տնօրենն իր միջոցներով գնում և երեխային խնամողին է տրամադրում անհրաժեշտ մանկական կերը»,- նշել է Ս. Գրիգորյանը՝ մտահոգություն հայտնելով, որ խնդիրները բազում են՝ սկսած կենցաղային պայմաններից մինչև հոգեբանական։
     «Երբ խոսեցի տատիկի հետ ու տեսա լույս-տղաների ու աղջիկների չընկճված դեմքերը, հավատացի, որ հաղթահարելու են այս փորձությունն էլ։
     Բայց մենք յուրաքանչյուրս անելիք ունենք, որպեսզի նման դեպքերը կրկնություն չունենան»,- գրառման մեջ կարծիք է հայտնել ԼՀԿ-ական պատգամավորը:

«10 օր է՝ խնդիրը ներկայացրել եմ Կառավարությանը. ոչ մի արձագանք». Սրբուհի Գրիգորյան
«10 օր է՝ խնդիրը ներկայացրել եմ Կառավարությանը. ոչ մի արձագանք». Սրբուհի Գրիգորյան
«10 օր է՝ խնդիրը ներկայացրել եմ Կառավարությանը. ոչ մի արձագանք». Սրբուհի Գրիգորյան
«10 օր է՝ խնդիրը ներկայացրել եմ Կառավարությանը. ոչ մի արձագանք». Սրբուհի Գրիգորյան
«10 օր է՝ խնդիրը ներկայացրել եմ Կառավարությանը. ոչ մի արձագանք». Սրբուհի Գրիգորյան
«10 օր է՝ խնդիրը ներկայացրել եմ Կառավարությանը. ոչ մի արձագանք». Սրբուհի Գրիգորյան
| | |
2220 | 2
Facebook
COMMENT.am