Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Բեյրութի նավահանգստում խոշոր հրդեհի պատճառը

11:05, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Հայտնի է Բեյրութի նավահանգստում խոշոր հրդեհի պատճառը

Հայտնի է Բեյրութի նավահանգստում hրդեհի բռնկման նախնական պատճառը, այս մասին հայտնել է Libnanews պարբերականը: Տրանսպորտի և աշխատանքի նախարար Միշել Նաջարի խոսքով՝ հրդեհն սկսվել է Բեյրութի «ազատ տնտեսական գոտու» պահեստում: Այժմ հետաքննություն է կատարվում:

Նախնական վարկածով, հրդեհը բռնկվել է էլեկտրական սղոցի կայծերից, որը բանվորներն օգտագործել են նավահանգստում:

Հանրապետության նախագահ Միշել Աունի կարգադրությամբ այսօր նախատեսված է անվտանգության խորհրդի նիստ։

Թիվ 19 պահեստն արդեն վնասվել էր օգոստոսի 4-ին տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով: Այդ պահեստում եղել են վառելիքաքսուկային նյութերի, անվադողերի և կոսմետիկայի մեծ պաշարներ՝ ընդհանուր 5 մլն դոլար արժողությամբ:

Ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, հզոր պայթյուն էր տեղի ունեցել Բեյրութի նավահանգստում։ Զոհվել էր 1980 մարդ, վիրավորվել ավելի քան 6,5 հազար մարդ:

5597 | 0
Facebook