Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Տեղի կունենա «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի լուծարման գործընթացի առաջին դատական նիստը». Լևոն Գալստյան

10:15, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Տեղի կունենա «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի լուծարման գործընթացի առաջին դատական նիստը». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ջերսի կղզում տեղի կունենա օֆշորային «Լիդիան Ինթերնեշնլ»-ի լուծարման գործընթացի առաջին դատական նիստը, որին կմասնակցեն նաև նրա բաժնետեր կամ վարկատու ընկերություններն ու անհատ քաղաքացի բաժնետերերը։ Անհատ բաժնետերերից, իհարկե, նաև ցանկություն են հայտնել մասնակցել Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների ներկայացուցիչները։

2-րդ լուսանկարում կարող եք կարդալ թուրք բաժնետերերից մեկի նամակն այդ մասին, որտեղ նաև նշված է, որ իրենք սպասում են որոշ փաստաթղթերի ստացման Ջերսիից և սպասում են «Լիդիան Արմենիա»-ի հայտարարություններին։

Բացի այդ նրանք լրիվ այլ դատական գործ և հայց են սկսել Կանադայի դատարանում, որը, ըստ իրենց, վերաբերում է կուլիսների հետևում արված ինչ-ինչ արագացված ֆինանսական գործարքների՝ քովիդ 2019-ի ժամանակաշրջանում»:

| | |
1335 | 0
Facebook