Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Ավտովթար Կապան-Արծվանիկ ճանապարհին․ երիտասարդը տեղում մահացել է

10:00, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Ավտովթար Կապան-Արծվանիկ ճանապարհին․ երիտասարդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 11-ին` ժամը 01։28-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ս․, ծնված 1993թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարներն ուղևոր Մերուժան Մ-ին (ծնված 1994թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Արթուր Ս-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային։

| | |
3221 | 0
Facebook