Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան». Էրիկ Գրիգորյան

02:05, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան». Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատարանի այն որոշմանը, որը վերաբերում էր նախկին նախարարի՝ «Ջամբո»-ի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի դեմ ներկայացված հայցին. «2018 թվականին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հաջորդ օրվանից մամուլով և տարբեր սոցիալական ցանցերով բազմաթիվ ստահոդ և կեղծ լուրեր սկսեցին տարածվել, որոնք շարունակվեցին գրեթե երկու տարի։
     Ինչու էին այդ լուրերը տարածվում և ում կողմից՝ իմ համար ակնհայտ էր և կանխատեսելի։
     Երկու տարվա ընթացքում տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան, սակայն դիմել եմ միայն այս դեպքում, ոչ թե նրա համար, որ այս դեպքն ավել կամ պակաս հերյուրանք էր, այլ որպեսզի մյուսները նույնպես պատասխանատու զգան իրենց խոսքի նկատմամբ։
     Հրաշալի կլինի, որպեսզի ամեն մարդ՝ անկախ իր դիրքից, գործից, պաշտոնից կամ քաղաքական հայացքներից, պատասխանատու լիներ իր խոսքի նկատմամբ։
     Հարգանքով»:

| | |
2719 | 0
Facebook
COMMENT.am