Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Կա՛մ խոշոր ցնցում է լինելու, կա՛մ` անդառնալի սուզում՝ մինչև հատակը». Լիլիթ Բլեյան

03:10, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Կա՛մ խոշոր ցնցում է լինելու, կա՛մ` անդառնալի սուզում՝ մինչև հատակը». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍՆ-ն ասում է բառացի, որ նպատակահարմար չի գտնում կրթահամալիրի` ՊՈԱԿ֊ից հիմնադրամի անցումը, քանի որ, ուշադրություն, «լրջագույն ռիսկեր է տեսնում հիմնադրամի վերակազմավորման որոշման պարագայում, որը կարող է շղթայական ռեակցիա առաջ բերել ինչպես կրթության, այնպես էլ՝ մշակույթի ոլորտի ՊՈԱԿ-ների շրջանում»:

Ուզում եմ հիշեցնել հարգարժան ԿԳՄՍՆ-ին, որ մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը, որին ինքն ամեն կերպ փորձում է խոչընդոտել, ամրագրված է օրենքով։

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով, որը մշակույթի դաշտը համակարգող մեր միակ օրենքն է, պետության մշակութային քաղաքականության հինգ սկզբունքներից մեկը հենց դա է` Մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը (հոդված 3, կետ 5)։

Ո՞րն է ԿԳՄՍՆ-ի շահագրգռվածության պատճառը` իր ղեկավարած դաշտը սովետակերպ, գրեթե ստրկական կախվածության մեջ պահելու, կա՞ բացատրություն։

Ես, օրինակ, «լրջագույն ռիսկեր եմ տեսնում» էսօրվա կրթամշակութային դաշտի խորացող լճացման մեջ։ Էսպիսի լճացումներից հետո կա՛մ խոշոր ցնցում է լինում, կա՛մ` անդառնալի սուզում մինչև հատակը»:

| | |
4249 | 0
Facebook
COMMENT.am