Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

Աշոտյանը կոչ է անում հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութից՝ հօգուտ ռուսականի

23:35, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Աշոտյանը կոչ է անում հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութից՝ հօգուտ ռուսականի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչև համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը։

Համաճարակի դեմ պայքարը մեր հայրենակիցների կյանքի, առողջության և բարեկեցության հաշվին տապալող կառավարությունն աշխարհում արտադրության համար նախատեսվող մի քանի տասնյակ հետազոտություններից նախընտրել է սպասել՝ հաշվի առնելեվ մեր հայրենակից, բարերար Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունից մի գեղեցիկ օր արտադրվելիք պատվաստանյութը գնելու հեռանկարը։

Ռուսաստանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ոչ միայն մշակված է, այլև մասսայական վակցինացիայի համար սկսվել է արտադրվել։

Թեպետ վարակի տարածման տեմպերը հարաբերականորեն թուլացել են, սակայն մի կողմից երկրորդ ալիքի սպասելիքները, մյուս կողմից՝ անգամ այս պահին օրական 3-5 մահերն ստիպում են լրջորեն մտորել։

Տուրք չտալով պատվաստանյութի շուրջ համաշխարհային ֆինանսական շահերին և քաղաքական շահարկումներին՝ մի հարց ունեմ։

Ողջ հարգանքով մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հանդեպ, ով հայրենիքում իրականացված մի շարք կարևոր նախաձեռնությունների համահեղինակ է և մասնակից։

Ի՞նչ կարծիքի եք։ Արժե՞ մեր մի հայրենակցի ընկերությունից ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուր հազարավոր այլ հայրենակիցների կյանքը, եթե մեր ռազմավարական դաշնակիցը արդեն արտադրում է այն ու առաջարկում նաև այլ երկրներին»։

| | |
3577 | 0
Facebook
COMMENT.am