Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Այո՛, պետական պարտքն ավելացել է, բայց ինքնանպատակ չի ավելացել». Բաբկեն Թունյան

23:15, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
«Այո՛, պետական պարտքն ավելացել է, բայց ինքնանպատակ չի ավելացել». Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանության հասցեին հնչեցրած քննադատություններին:

Ծառուկյանն իշխանությանը մեղադրում է 2-3 տարում 1 միլիարդ 400 միլիոն դոլարով պետական պարտքն ավելացնելու համար:

«Պետությունը մի կողմից հավաքում է հարկեր, մյուս կողմից կատարում է ծախսեր բանակի, կրթության, ճանապարհների վրա, թոշակառուներին է վճարում։ Հիմա, երբ պետությունն ավելի շատ ծախսում է գումար, քան հավաքում է տնտեսությունից, առաջանում է բյուջեի դեֆիցիտ։ Ու մեր պետությունը գնում է այդ ճանապարհով՝ բյուջեի դեֆիցիտի ճանապարհով, դա արվում է տնտեսությունը խթանելու համար։ Այսինքն՝ նման վարքագծով պետությունն ավելի շատ փող է թողնում տնտեսության մեջ, և ամեն տարի մեր բյուջեի դեֆիցիտը 150 միլիարդ դրամի շրջանակում է մոտավորապես։ Դա նշանակում է, որ այդ ճեղքը պետք է աճի, այսինքն՝ պետական պարտքն ամեն տարի 150 միլիարդ դրամով պետք է ավելանա։ Հիմա այս տարի ինչո՞ւ ավելի շատ կավելանա, որովհետև ճգնաժամային իրավիճակում բիզնեսներն ավելի պակաս հարկեր են վճարել, և մյուս կողմից՝ պետությունը ծախսերը չի նվազեցրել։ Սա այնքան նորմալ, բնականոն ու հարց չառաջացնող պրոցես է, որ որևէ մեկը դա կասկածի տակ պիտի չդնի։ Այո՛, պետական պարտքն ավելացել է, բայց ինքնանպատակ չի ավելացել։ Ո՞ր ուղղություններով է ծախսվել՝ կարող են բացել պետական բյուջեն, այնտեղ մանրամասն գրված է։ Ա՛յ, եթե գան որոշ ընդդիմադիր գործընկերներ ԱԺ նիստերին ու բյուջեի քննարկումներին մասնակցեն, ծրագրերի քննարկումներին մասնակցեն, և՛ ավելի լավ կպատկերացնեն՝ գումարները որտեղ են ծախսվում, և՛ պատկերացում կկազմեն՝ որքանով են արդյունավետ ծախսվել»,- ասել է Թունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Այո՛, պետական պարտքն ավելացել է, բայց ինքնանպատակ չի ավելացել». Բաբկեն Թունյան
| | |
2682 | 0
Facebook