Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

ՌԴ դեսպանը Լուկաշենկոյին նվիրել է քարտեզ, որի վրա Բելառուսն է՝ Ռուսական կայսրության կազմում

22:40, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
ՌԴ դեսպանը Լուկաշենկոյին նվիրել է քարտեզ, որի վրա Բելառուսն է՝ Ռուսական կայսրության կազմում

Բելառուսում Ռուսաստանի Դաշնության դեսպան Դմիտրի Մեզենցևը Ալեքսանդր Լուկաշենկոյին է նվիրել 1866 թվականի քարտեզի ճշգրիտ օրինակ, որում բելառուսական մարզերը ներառված են Ռուսական կայսրության կազմում: Դրա վրա Վիտեբսկի, Գրոդնենսկի, Մինսկի, Մոգոլևսկի նահանգները ներառված են ՌԴ կազմում: «Սա պատմական ճշմարտության և Բելառուսի իրական սահմանների ևս մի ապացույց է ու պատասխան նրանց, ովքեր այլ կերպ են մտածում»,- ասել է դեսպանը:

Հաղորդվում է, որ նվերը մեծ բավականություն է պարգևել Լուկաշենկոյին, նա նաև շեշտել է, որ շատ լավ պայմանավորվածությունների է հասել ՌԴ վարչապետ Միշուստինի հետ վերջին հանդիպման ընթացքում:

Առավել վաղ հայտնել էինք, որ առաջիկայում Լուկաշենկոն կայցելի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կքննարկեն միացյալ արժույթի ու խորհրդարանի վերաբերյալ հարցեր:

| | |
3790 | 0
Facebook
COMMENT.am