Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

Հետաքրքիր է

Ուզում եք հոգ տանել երեխաների մասի՞ն՝ թույլ տվեք նրանց կեղտոտվել

22:25, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Ուզում եք հոգ տանել երեխաների մասի՞ն՝ թույլ տվեք նրանց կեղտոտվել

Կեղտի ու միկրոբների ազդեցությունն օգնում է երեխայի իմունային համակարգի ամրապնդմանը: Փիլիսոփայության դոկտոր, գիտնական Ջեք Հիլբերթն, ով Չիկագոյի համալսարանում ուսումնասիրում է միկրոբային էկոհամակարգերը, ով նաև 2 երեխաների հայր է, ուսումնասիրել է վնասակար միկրոբների ազդեցությունը փոքրիկների օրգանիզմի վրա:

Հետազոտության արդյունքները նա հրապարակել է «Նոր Անգլիա» բժշկական ամսագրում:

Արդյունքները միանգամայն հուսադրող են այն ծնողների համար, ովքեր մշտապես տառապում են այն մտքից, որ իրենց երեխայի ձեռքերը կարող են կեղտոտվել, նա կարող է խմել ուրիշի բաժակից կամ բերանը տանել կեղտոտ առարկաներ:

«Պարզվել է, որ այս իրավիճակների մեծ մասն իրականում օգտակար է: Օրինակ, եթե երեխայի ծծակն ընկնի գետնին, և դուք այն ուղղակի վերցնեք ու դնեք նրա բերանը, կամ մեկ անգամ ծծեք ու նոր տաք, դրանով իրականում կնպաստեք նրա իմունային համակարգի ամրապնդմանը»,- ասվում է նրա աշխատության մեջ:

Ավելին, նա պնդում է, որ առավել մտահոգիչ է ծայրահեղության աստիճանի մաքրությունն ու ախտահանումը, որն ավելի ու ավելի շատ է հանդիպում ժամանակակից աշխարհում: «Իհարկե, ճիշտ է ձեռքերը լվանալը, երբ չորսբոլորը վիրուսներ են, բայց եթե շոյում են շանն, իսկ շունը լպստում է նրանց դեմքը, դա լավ է: Իրականում դա կարող է շատ օգտակար լինել երեխայի համար»,- ասել է գիտնականը:

Հիլբերթը պատմել է, որ մեր օրգանիզմում ինֆեկցիայի դեմ պայքարող նեյտրոֆիլային բջիջներն անգործության դեպքում դառնում են «տրտում» ու «հակաբորբոքային»: Այսպիսով, առանց միկրոբների փոքր քանակության, որոնց դեմ նրանք ամեն օր «ձեռքի հետ» պայքարում են, այս նեյտրոֆիլները դառնում են «պայթյունավտանգ, երբ վերջապես գտնում են միկրոբներ»: Սա էլ հենց հարուցում է էկզեմա, ասթմա, սննդային ալերգիա:

Հիլբերթը նաև պատասխանել է մի քանի տարածված հարցերի

Պե՞տք է արդյոք ախտահանիչով ախտահանել երեխաների ձեռքերը
     Իրականում երեխաներին մաքրելու լավագույն եղանակը տաք օճառաջուրն է:

Արդյո՞ք կարելի է գետնին ընկած ինչ-որ բան ուտել, եթե այն գետնին մնացել է 5 վայրկյանից ավելի

Իրականում միկրոբներին կես վայրկյանն էլ է բավական սննդին կպչելու համար: Այստեղ կարևոր է այն, թե որքան է կեղտոտված այն մակերեսը, որի վրա ընկել է ուտելիքը: Իրականում տների մեծ մասում մաքրության աստիճանը դա թույլ է տալիս:

| | |
7633 | 0
Facebook
COMMENT.am