Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Վարդան Օսկանյանի որդին սնանկ է ճանաչվել

21:20, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Վարդան Օսկանյանի որդին սնանկ է ճանաչվել

Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին սնանկության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2020 թվականի հուլիսի 31-ին Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Արա Օսկանյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
     Դատարանն արգելանք է դրել Արա Օսկանյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է սնանկության դատարան՝ պահանջելով, որ դատարանը հարկադիր սնանկացման ենթարկի Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն: Արա Օսկանյանը բանկին պարտք է 5 մլն դրամ:

| | |
2969 | 0
Facebook
COMMENT.am