Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղցկեղից մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասանուհին

20:40, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Քաղցկեղից մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասանուհին

Բրիտանացի դերասանուհի Դայանա Ռիգը մահացել է 82 տարեկան հասակում, հաղորդել է Metro-ն:
     6 ամիս առաջ նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։
     «Մեծ ցավով հայտնում ենք, որ Դայանա Ռիգը մահացել է այսօր առավոտյան։ Նա եղել է իր տանը՝ ընտանիքի անդամներով շրջապատված»,- ասել է նրա գործակալ Սայմոն Բերեսֆորդը։
     Դայանա Ռիգը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, սերիալներում և թատերական ներկայացումներում։ Նա հայտնի է Թրեյսի դի Վինչենցոյի կերպարով՝ Ջեյմս Բոնդի մասին «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմում, ինչպես նաև «Բժիշկ Ով», «Գահերի խաղը» սերիալներում և այլն: Դերասանուհին BAFTA, Էմմի և Թոնի մրցանակների դափնեկիր է։

13741 | 0
Facebook