Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Ձերբակալվել է Գուրգեն Արսենյանի որդին

18:55, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Ձերբակալվել է Գուրգեն Արսենյանի որդին

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ, հավանաբար, կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

| | |
6160 | 0
Facebook