Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Կրեմլում մեկնաբանել են Նավալնիի գործով հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը

17:00, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Կրեմլում մեկնաբանել են Նավալնիի գործով հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահը մտադիր է հանձնաժողով ստեղծել Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները հետաքննելու համար:
     «Ես չեմ բացառում, որ, հավանաբար, ինչ-որ թյուրըմբռնում է տեղի ունեցել։ Նախագահն իր իտալացի գործընկերոջը տեղեկացրել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ նախաքննական գործողություններ են իրականացվում»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Նավալնիի վերաբերյալ գործ հարուցելու իրավաբանական հիմքեր դեռևս չկան, քանի որ ռուս մասնագետներն օրգանիզմում թունավոր նյութերի հետքեր չեն հայտնաբերել:

| | |
2058 | 0
Facebook