Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասել եմ՝ ժամկետը լրանա, թողնելու եմ, գնամ». Ռոբերտ Քոչարյան

15:10, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
«Ասել եմ՝ ժամկետը լրանա, թողնելու եմ, գնամ». Ռոբերտ Քոչարյան

«Առաջին օրից էլ նպատակ չեմ ունեցել հավերժ մնալու պաշտոնին: Ասել եմ՝ ժամկետը լրանա, թողնելու եմ, գնամ, ով ինչ ուզում ա՝ մտածի: Կարևորը՝ դու ինքդ համոզված լինես, որ քեզնից ինչ կախված ա եղել, առավելագույնն արել ես»,- այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: «Էդ ձևի եմ մտածել. հետո ինձ կսիրեն, չեն սիրի, կընդունեն, չեն ընդունի, Աստված իրենց հետ, չես կարող բոլորի համար լավը լինես: Կարևորն այն է, որ փաստացի վիճակը երկրում փոխել ես... Երբեք PR-ով չեմ զբաղվել, միշտ ափսոսել եմ ժամանակը, որը պետք է ծախսեմ արածս լուսաբանելու համար»:

11159 | 3
Facebook