Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

«Համաճարակի երկրորդ ալիքն է սկսվում». Գախարիա

15:05, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
«Համաճարակի երկրորդ ալիքն է սկսվում». Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքն է սկսվում: «Այսօրվա վարակի 57 և երեկվա 44 նոր դեպքերը խոսում են այն մասին, որ երկրում համաճարակային իրավիճակն աստիճանաբար փոխվում է: Մենք կանխատեսում էինք երկրորդ ալիքը, և գործընթացը փաստացի, սկսվում է: Կարևոր է, որ խուճապի ոչ մի առիթ չունենք և իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է: Համաճարակի առաջին օրերին մեր առողջապահական համակարգը կարող էր 150 PCR թեստ անել, իսկ այսօրվա դրությամբ 6000-7000, շուտով հնարավոր կլինի օրական 10 000 թեստ անել»,- հայտարարել է Գախարիան: Այս մասին գրում է aliq.ge-ն:

| | |
3350 | 1
Facebook