Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Կառավարությունն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակում չի կիրառել». վարչապետի խոսնակ

14:35, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
«Կառավարությունն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակում չի կիրառել». վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ, այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման և հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»:

| | |
1692 | 0
Facebook
COMMENT.am