Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Իշխանությունը յուրացրած Նիկոլ Փաշինյանն այս խորհրդարանը վերածել է կոճակ սեղմողների». Վ. Ավագյան

18:20, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
«Իշխանությունը յուրացրած Նիկոլ Փաշինյանն այս խորհրդարանը վերածել է կոճակ սեղմողների». Վ. Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս շատերը տարակուսած են: Արսեն Ջուլֆալակյանն, օժտված լինելով առաջնային մանդատով, վայր է դրել իր մանդատը կառավարության անդամի և մեկ նախարարության քաղաքականության հետ հակասությունների պատճառով:

Քննադատում են, թե ինչո՞ւ խորհրդարանում բովանդակային քննարկումներ չեն լինում, ինչո՞ւ պետք է հրապարակային բանավեճեր չլինեն, ինչո՞ւ կառավարությունը չի պատասխանում «Իմ քայլ»-ի պատգամավորների քննադատություններին հենց ԱԺ ամբիոնից, չէ՞ որ խորհրդարանական հանրապետություն ենք և այլն:

Ես տարակուսած եմ: Ինչո՞ւ մեր ընկերներն այդ հարցերի պատասխանը մինչև այսօր չունեն: Մենք այս մասին խոսել ենք անգամ մինչև այս ԱԺ-ի ձևավորումը, նախընտրական շրջանում:

Ինչպե՞ս կարող էր այս խորհրդարանը իրականացներ իրեն վերապահված լիազորությունները, եթե այն ստեծվել է մեկ մարդու կամքով: Այս խորհրդարանը պետք է լիներ անցումային և այն կոչված չէ՝ ԱԺ-ում անցկացնելու համար կառավարության քաղաքականության վերաբերյալ բանավեճեր ու քննադատություններ:

Այս խորհրդարանը պետք է իրականացներ անցումային փուլի ծրագրեր և ցրվեր: Սակայն իշխանությունը յուրացրած Նիկոլ Փաշինյանը, դավաճանելով հեղափոխությանը, վերածել է այս խորհրդարանը կոճակ սեղմողների:

Հետևաբար արժանապատվություն ունեցող պատգամավորները վայր են դնելու իրենց մանդատները: Ես զարմացած եմ, որ այսքան ուշանում է այս գործընթացը և զարմացած եմ, որ արժանապատվություն ունեն խորհրդարանում հայտնվածներից շատ քչերը:

Մնացածը նորմալ է»:

| | |
2369 | 2
Facebook