Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում փոխնախարարի են ձերբակալել

23:50, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Ռուսաստանում փոխնախարարի են ձերբակալել

Մոսկվայի Բասմանի դատարանը ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անատոլի Տիխանովին ձերբակալելու որոշում է ներկայացրել: Նրան մեղադրում են ավելի քան 600 միլիոն ռուբլի հափշտակելու համար: Նրա խափանման միջոց է ընտրվել կալանքը: ՔԿ-ն Տիխանովին, նրա խորհրդական Ռոման Ռիժկովին, «Լանիտ» ընկերության փոխնախագահ Վլադիմիր Մակարովին և Վիկտոր Սերեբրյակովին մեղադրում է խոշոր չափի հափշտակության համար: Մինչև նոյեմբերի 8-ը նրանք կմնան կալանքի տակ:

Ըստ քննության՝ Տիխանովը խարդախությունների է դիմել, երբ եղել է պետական «Ռուսական էներգետիկ գործակալության» տնօրեն: Հափշտակվել է առնվազն 603 միլիոն ռուբլի, որոնք հատկացվել են Մինէներգոյի կողմից՝ «տեղեկատվական համակարգ ստեղծելու համար»:

6031 | 0
Facebook