Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիա Կոլեսնիկովան Մինսկի մեկուսարանում է

17:00, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Մարիա Կոլեսնիկովան Մինսկի մեկուսարանում է

Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան ձերբակալված է և գտնվում է Մինսկի մեկուսարանում։ «Այո, նա քննչական մեկուսարանում է, այժմ փորձում եմ նրա մոտ գնալ»,- РИА Новости-ին հայտնել է փաստաբան Լյուդմիլա Կազակը: Նա հավելել է, որ ընդդիմադիր գործիչն, ամենայն հավանականությամբ, արդեն կասկածյալի կարգավիճակ ունի. «Քանի որ նա մեկուսարանում է. առնվազն կասկածյալ է»: Ըստ փաստաբանի՝ խոսքը քրեական գործի մասին է՝ հարուցված Կոորդինացիոն խորհուրդ ստեղծելու փաստով:

5183 | 0
Facebook