Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանի փոխնախագահի դեմ մահափորձի հետևանքով 10 մարդ է զոհվել

14:15, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Աֆղանստանի փոխնախագահի դեմ մահափորձի հետևանքով 10 մարդ է զոհվել

Պայթյուն է տեղի ունեցել Քաբուլում՝ Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլա Սալեհի ավտոշարասյան ճանապարհին, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 10-ը վիրավորվել են։ Փոխնախագահը չի տուժել: Այդ մասին հայտնել է աֆղանական TOLO News հեռուստաալիքը:
     «Աֆղանստանի թշնամիները փորձել են վնաս հասցնել Սալեհին, սակայն նրանց չի հաջողվել իրականացնել իրենց սատանայական մտադրությունը։ Սալեհը չի տուժել»,- հայտնել է փոխնախագահի գրասենյակի ներկայացուցիչ Ռազվան Մուրադը։

Աֆղանստանի փոխնախագահի դեմ մահափորձի հետևանքով 10 մարդ է զոհվել
8162 | 0
Facebook