Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմ Քարդաշյանը հայտարարել է 14 տարի տևած հեռուստաշոուի փակման մասին

11:10, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Քիմ Քարդաշյանը հայտարարել է 14 տարի տևած հեռուստաշոուի փակման մասին

Քարդաշյանների ընտանիքի մասին հեռուստատեսային իրապատում-շոուն մոտենում է ավարտին, հայտարարել է Քիմ Քարդաշյանը: «Ընտանիքի անդամներով դժվարին որոշում ենք կայացրել՝ հրաժեշտ տալ «Keeping Up With The Kardashians» (Մնացեք Քարդաշյանների հետ) շոուին»,- գրել է նա Twitter-ում:
     Շոուն եթերում էր արդեն 14 տարի: Եզրափակիչ եթերաշրջանը տեղի կունենա 2021-ի սկզբին։
     «Ես այնքան երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ ու իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրեց այն, ինչ մենք այժմ կանք, և ես հավերժ պարտական եմ բոլոր նրանց, ովքեր իրենց դերն են ունեցել մեր կարիերայի ձևավորման գործում՝ ընդմիշտ փոխելով մեր կյանքը»,- հայտարարել է Քիմը։

14867 | 0
Facebook