Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչով կտարբերվի կորոնավիրուսի դեմ մանկական պատվաստանյութը

23:40, երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
Ինչով կտարբերվի կորոնավիրուսի դեմ մանկական պատվաստանյութը

Գամալեի անվան հաաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն պատմել է, որ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը կթողարկվի երկու տարբերակով՝ սովորական և «թեթևացված»:
     Ավելի «թեթև» պատվաստանյութը կփորձարկվի կամավորների վրա «Սպուտնիկ V» թեստավորման փուլի ավարտից հետո և ապագայում կօգտագործվի երեխաների պատվաստման համար:
     «Պատվաստանյութերը կլինեն երկու տեսակի՝ մեծահասակների և երեխաների համար։ Երեխաների համար այն ավելի թեթև է և պակաս ռեակտոգեն. Երեխաների մարմնի քաշն ավելի քիչ է, քան մեծահասակներինը, այնպես որ, նրանք կարող են նվազեցնել դեղաքանակը։ Բացի այդ, երեխայի իմունային համակարգը կարող է լինել ոչ այնքան զարգացած, որքան մեծահասակինը»,- ասել է Բուտենկոն։
     Բժիշկն ասել է, որ «պատվաստանյութի փորձարկմանը պետք է ներգրավվեն բոլոր տարիքային և գենդերային խմբերի մարդիկ։ Այն պետք է լինի համապարփակ հետազոտություն, քանի որ հետագայում պատվաստման սխեման տարածվելու է բնակչության մեծ մասի վրա»։
     Պրոֆեսորը նաև հստակեցրել է, որ առայժմ պատվաստելու են 18 տարեկանից բարձր մարդկանց:

5506 | 0
Facebook