Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինքնասպան եղած քրոջ 5 երեխաներին պահող միայնակ մայրն անելանելի վիճակում է

00:10, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Ինքնասպան եղած քրոջ 5 երեխաներին պահող միայնակ մայրն անելանելի վիճակում է

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դաստակերտ բնակավայրից Շողեր Մաթևոսյանը ահազանգում է, որ հայտնվել է դժվար իրավիճակում
     Իր քրոջ հետ տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո (Ինքնասպանություն է գործել, հողարկավորությունը եղել է օգոստոսի 27-ին) քրոջ հինգ անչափահաս երեխաները մնացել են իր խնամքին։ Ինքը ևս միայնակ մայր է, ունի երկու երեխաներ, իր հետ ապրում է նաև իր մայրիկը, ով երրորդ կարգի հաշմանդամության կարգ ունի։ Այս պահին Շողերի խնամքին են գտնվում փաստորեն 7 անչափահաս երեխա, որից հինգը դպրոցական են։ Քրոջ երեխաներից ամենափոքրը ունի առողջական լուրջ խնդիրներ։ Շողերը նշում է, որ այս պահին ինքը արդեն երեխաների խնամակալն է, սակայն դեռևս չեն ստացել երեխաներին հասանելիք նպաստը և այս օրերին իրենք հանգել են սոցիալապես էլ ավելի վատ վիճակի։
     Քաղաքացին ասում է, որ այդ ընթացքում իրենց այցելել է սոցիալական աշխատողը, իրականացրել գնահատումներ, որից հետո համայքապետարանը օգնել է օգտագործված հագուստով մեկ երեխային և որևէ այլ աջակցություն այս ընթացքում որևէ կողմից չեն ստացել, չհաշված հարազատների փոքրաթիվ աջակցությունը։
     Քաղաքացին նշում է, որ այս պահին իրենց մոտ առաջացել է սննդի, հագուստի և ֆինանսական միջոցների խիստ կարիք, էլ չասեմ որ այդ տանից հինգ երեխա պետք է գնա դպրոց։
     Ինքս խոսել եմ քաղաքացու հետ, նա ասում է, որ ամեն ինչ կշտկվի բայց այս պահին շատ է դժվարանում։
     Ճիշտն ասած զարմացած եմ, որ մարզում չի իրականացվել բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացում , կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին հրատապ աջակցություն տրամադրելու համար։
     Դիմում եմ ՀՀ Սոյւնիքի մարզպետարանին, Սիսիանի համայնքապետարանին, Սիսիանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը, Սիսիանի սոցիալական աջակցությունը համակարգող խորհրդին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Սյունիքի մարզում գործող միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին, անհատներին մոբիլիզացվել և հրատապ աջակցություն տրամադրել այդ ընտանիքին մինչև այն ոտքի կանգնի, մինչև սկսի ստանալ օրենքով նախատեսված աջակցությունը»։

Ավելի վաղ հայտնել էնք, որ Դաստակերտում 5 երեխաների մայրն ինքնասպան է եղել:

5773 | 0
Facebook