Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

N114 դպրոցի տնօրենը վերադարձել է նախկին պաշտոնին

22:35, երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
N114 դպրոցի տնօրենը վերադարձել է նախկին պաշտոնին

Երևանի համար 114 դպրոցի տնօրենը, որն աշխատանքից ազատվել էր համացանցում տարածված տեսանյութի պատճառով, վերականգնվել է աշխատանքում։ Տեղեկությունը armtimes-ի հետ զրույցում հաստատել է հենց ինքը՝ Ռուզաննա Կոստանյանը։

Նա ամիսներ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից խիստ նկատողություն էր ստացել, հետո նաև ազատվել աշխատանքից։ Պատճառը դպրոցում ավարտական վկայագրեր հանձնելու ժամանակ արված տեսանյութն էր, որտեղ երևում էր, որ շրջանավարտները և տնօրենը չեն պահպանում արտակարգ դրության ընթացում սահմանված հակահամաճարակային կաննոները: Տնօրեն դատի էր տվել ԿԳՄՍՆ-ին։

Ինչպես տեղեկացրեց Կոստանյանը, դատը դեռ չի եղել։ Վարչական դատարանը կասեցրել է խիստ նկատողությունը, որոշ ժամանակ անց ԿԳՄՍ նախարարը չեղարկել է ազատման հրամանը, և տնօրենը վերադարձել է նախկին գործին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

5429 | 0
Facebook