Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Ցուցարարները համայնքը չեն». «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ

22:00, երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
«Ցուցարարները համայնքը չեն». «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ

«Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ոստիկանապետին և ԱԺ պատգամավորներին. «Ամուլսարի շուրջ ստեղծված անպատժելիության մթնոլորտը շարունակում է սպառնալ մեր և մեր ընտանիքների անվտանգությանը:

Նախորդ օրերին հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես են մի խումբ անձինք խուլիգանություն իրականացնում, քարեր նետում Ամուլսարի տարածքում գտնվող պահնորդների և համայնքի բնակիչների ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին: Առավել մտահոգիչ է, որ այս ապօրինություններն աջակցություն են ստանում Ազգային ժողովի որոշ պատգամավորների կողմից:

«Ամուլսարի հանք» նախաձեռնությունն Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների անունից հրավիրում է պատգամավորներին մեր համայնքներ, ծանոթանալու իրենց կողմից խրախուսվող ապօրինությունների արդյունքում ստեղծված ծանր սոցիալական իրավիճակի, դատարկված համայնքների իրական խնդիրների հետ, եթե, իհարկե, նպատակը ժողովրդի կողքին կանգնելն է, ոչ թե այլ նպատակներ ունեն։

Կրկին դիմում ենք իրավապահ մարմիններին և ՀՀ կառավարությանը։ Պահանջում ենք վերականագնել օրինականությունն Ամուլսարում, ապահովել համայնքի բնակիչների անվտանգ աշխատելու սահմանադրական իրավունքի իրացումը: Ցուցարարները համայնքը չեն։ Մենք ակնկալում ենք, որ համայնքի անվտանգությունը պետության խնդիրն է և անթույլատրելի է անտեսել ապօրինությունն ու համայնքի բնակիչներին սպառնացող վտանգը, արտագաղթը, սոցիալական ծանր վիճակը»։

7129 | 0
Facebook