Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը Միխայիլ Եֆրեմովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Բացի այդ, 56-ամյա դերասանը պարտավորվում է 800 հազար ռուբլի վճարել՝ վթարի հետևանքով մահացածի ավագ որդուն: Եֆրեմովի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ դերասանի մասնակցությամբ պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Նրա վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել Lada-ին: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։
Վթարից հետո Եֆրեմովի արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ: