Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա կարող է նույնիսկ պատերազմ սկսել հանուն վերընտրվելու». Թրամփի նախկին փաստաբան

12:25, երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
«Նա կարող է նույնիսկ պատերազմ սկսել հանուն վերընտրվելու». Թրամփի նախկին փաստաբան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ երկրի առաջնորդն ամեն ինչ կանի վերընտրվելու համար: «Նա կարող է այնքան հեռու գնալ, որ նույնիսկ պատերազմ սկսի՝ պաշտոնից չզրկվելու համար»,- ասել է Քոենը: Վերջինը խոստովանել է՝ իրեն ամենից շատ մտահոգում է այն, որ 2020-ին «իշխանության խաղաղ փոխանցում չի լինի»:
     Թրամփի նախկին փաստաբանը հեղինակել է «Դավաճան. նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենի իրական պատմությունը» գիրքը, որում, ըստ ԶԼՄ-ների, Թրամփին անվանում է «խաբեբա, սրիկա, կռվարար, ռասիստ, գիշատիչ և խարդախ»:
     Քոենը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ ֆինանսական և այլ խախտումների համար։

7595 | 0
Facebook