Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նովիչոկի» մշակողը մեկնաբանել է Նավալնիի՝ կոմայից դուրս գալը

11:50, երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
«Նովիչոկի» մշակողը մեկնաբանել է Նավալնիի՝ կոմայից դուրս գալը

Բեռլինի «Շարիտե» կլինիկայի բժիշկները հայտնել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից և միջոցառումներ են իրականացվում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքից անջատելու համար։ Հաղորդվել է, որ Նավալնին կարողանում է արձագանքել զրուցակցին։
     Բժիշկները չեն բացառում, որ թունավորումը երկարատև հետևանքներ կունենա նրա առողջության համար:
     «Նովիչոկ» խմբի նյութի մշակող Լեոնիդ Ռինկը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի կոմայից դուրս գալը:
     «Եթե մահացու չափաբաժնից 400 անգամ պակաս օգտագործվեր բաղադրության մեջ, նա դուրս կգար կոմայից, բայց միոզ (բբի նեղացում) միևնույն է կլիներ»,- ասել է Ռինկը:
     Մշակողը հստակեցրել է, որ Նավալնիի դեպքում միոզ չի եղել։
     Նա նաև ընդգծել է, որ «Նովիչոկը» մշակվել է որպես ռազմի դաշտում միջուկային զենքի փոխարինող, քանի որ այն 100% մահացու է։
     Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղից բլոգերին տեղափոխել են հիվանդանոց։ Օգոստոսի 21-ին բժիշկները հայտարարել են, որ հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է: Նավալնին արհեստական կոմայի մեջ է եղել, նրան տեղափոխել են Գերմանիա։ Գերմանացի բժիշկները հայտարարել են «Նովիչոկ» խմբի քիմիական նյութով թունավորման մասին։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Նավալնիի օրգանիզմում թունավոր նյութերի նշաններ չեն հայտնաբերվել՝ նախքան Գերմանիա տեղափոխվելը։

7095 | 0
Facebook