Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամանորի գիշերը 39 մարդու կյանք խլած ահաբեկչին դատապարտեցին 40 ցմահ ազատազրկման

22:45, երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
Ամանորի գիշերը 39 մարդու կյանք խլած ահաբեկչին դատապարտեցին 40 ցմահ ազատազրկման

Թուրքական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հնչեցրել է ահաբեկիչ Աբդուլհադիր Մաշարիփովի դատավճիռը: Նա դատապարտվել է 40 ցմահ բանտարկության (1368 տարի): Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի գիշերը ուզբեկ երիտասարդը ներխուժել էր Ստամբուլի Օրթաքեյ շրջանում գտնվող Reina գիշերային ակումբ և ահաբեկչություն իրականացրել, ինչի հետևանքով մահացել էր 39 մարդ: Զոհերից 16-ն արտասահմանցիներ են եղել՝ Հորդանանի, Մարոկկոյի, Սաուդյան Արաբիայի, Լիբանանի, Լիբիայի, Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացիներ:

Ավելի ուշ պարզվել է, որ ահաբեկիչն ուզբեկստանցի է: Նրա իրագործած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:

8971 | 0
Facebook