Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիտվան հայտարարել Է, որ Ռուսաստանն ուզում է հնարավորինս արագ իրեն միացնել Բելառուսը

22:05, երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
Լիտվան հայտարարել Է, որ Ռուսաստանն ուզում է հնարավորինս արագ իրեն միացնել Բելառուսը

Ռուսաստանն ամեն բան անում է Բելառուսին արագ իրեն միացնալու համար, կարծում է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը:
     «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Բելառուսն արագ իրեն միացնելու համար։ Թե ինչ կանեն, մենք դեռ կտեսնենք, բայց այս ամենը կատարվում է մեր աչքի առաջ»,- հայտարարել է նախարարը։
     Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն ամբողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո։ Ակցիայի առաջին օրերին ուժայինները կիրառում էին արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ։ Այնուհետև իրավապահ մարմինները դադարեցրել են ցրել հանրահավաքները և կիրառել ուժային մեթոդներ:
     Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հզր․ մարդ է բերման ենթարկվել։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 130 աշխատակիցներ: Իշխանությունները պաշտոնապես հաստատել են 3 ցուցարարի մահը։

5228 | 0
Facebook