Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված բերդը»

01:20, երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված բերդը»

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ է ի հայտ եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ է անցել։ Հետո երաշտի պատճառով ջրի մակարդակը նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես դուրս եկել։ Քաղաքին պատկանող շինությունները զգալիորեն վնասվել էին 2011թ․ Վանի երկրաշարժից։

Թուրքական «Yeni Şafak» թերթի փոխանցմամբ՝ այժմ կրկին երաշտի հետևանքով լճի մակարդակը 2 մետրով նվազել է և արդյունքում տեսանելի են դարձել Արճեշի բերդի ավերակները։

Թուրք հետազոտող-գրող Սելահաթթին Քոշարը թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ բերդի մի մասը պետք է վերականգնվի և վերածվի զբոսաշրջային կենտրոնի։

Նշենք, որ Արճեշի հայկական բերդը կառուցվել է Վանի թագավորության տարիներին։

Թուրքիայում մինչև այսօր խոսվում է Հին Արճեշի ամրոցի ներքին կառույցների և պատմական մզկիթի մասին, այնինչ ընդհանրապես չի քննարկվում եկեղեցու գոյության մասին։

5513 | 0
Facebook