Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնին դուրս է եկել կոմայից

19:10, երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
Նավալնին դուրս է եկել կոմայից

Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին հանել են բժշկական կոմայից: Հիշեցնենք, որ նա կոմայի մեջ էր 19 օր շարունակ: Նաև անջատել են արհեստական շնչառության սարքերը, հայտնել են բեռլինյան Charite կլինիկայից:

«Բուժառուի իրավիճակը բարելավվել է, նա արձագանքում է խոսքային գրգիռներին, դեռևս շատ վաղ է նրա առողջությանը պատճառված երկարաժամկետ վնասների վերաբերյալ գնահատական տալու համար»,- ասվում է կլինիկայի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 20-ին հոսպիտալացված Նավալնիին թունավորել էին «Նովիչոկ»-ով:

13420 | 0
Facebook