Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շտապ. «Լիդիան»-ի պահնորդները դաժան ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններին». Շիրակ Բունիաթյան

01:40, երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
«Շտապ. «Լիդիան»-ի պահնորդները դաժան ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններին». Շիրակ Բունիաթյան

«Նոր տեղեկություն ենք ստացել, որ մեր քաղաքացիների վրա են հարձակվել «Լիդիան»-ի նոր պահնորդական ծառայության աշխատակիցները: Դաժան ծեծի են ենթարկել. քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը:

Նա հայտնել է, որ ջերմուկցիները սկսել են հավաքվել տարածքում, որտեղ Ամուլսարի պահապանները հսկողություն են իրականացնում:

«Ոստիկանությունը հայտնեց, որ ունեն օպերատիվ նկարահանում դեպքի վայրից: Անգամ ոստիկանների են ծեծել»,- հայտնել է Բունիաթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

8876 | 1
Facebook