Բելառուսի ընդդիմությունն այսօր՝ սեպտեմբերի 6-ին կազմակերպել է հերթական լայնածավալ բողոքի ակցիան, որը, ըստ իրենց, պետք է լինի ավելի մասշտաբային, քան՝ նախորդ բոլոր գործողությունները: Գրում է BBC-ն:
Դատելով դեպքի վայրի լուսանկարներից և տեսանյութերից (BBC- ի թղթակիցները զրկված են հավատարմագրումից և չեն կարող աշխատել երկրում), տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են ակցիային:
Մինսկի փողոցներում տեղակայվել են ջրցան մեքենաներ և ռազմական տեխնիկա: Ուժայինները հսկում են երկրի նախագահ Լուկաշենկոյի նստավայրը:
Զուգահեռ ակցիաներ են իրականացվում նաև Բելառուսի մի շարք այլ քաղաքներում:
Բելառուսում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են «Միասնության երթին»
Բելառուսում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են «Միասնության երթին»