Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19-ի վարակակիրների թիվը հատել է 27 միլիոնի շեմը

14:55, կիրակի, 06 սեպտեմբերի, 2020 թ.
Աշխարհում #COVID_19-ի վարակակիրների թիվը հատել է 27 միլիոնի շեմը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 27 միլիոնը: Այս մասին տեղեկանում ենք worldometers.info առցանց թարմացվող կայքի միջոցով:

Ողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 27 070 121 դեպք, որից 883 782-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 19 171 162 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատարն է Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 6 431 160 դեպք, որից 192 820-ը՝ մահվան ելքով:
     Վարակակիրների թվով երկրորդ տեղում է Բրազիլիան (վարակման 4 123 000 դեպք, որից 126 230-ը՝ մահվան ելքով): Բրազիլիային հաջորդում է Հնդկաստանը՝ վարակման 4 114 773 դեպք, որից 70 704-ը՝ մահվան ելքով:

4364 | 0
Facebook